Արման Թաթոյանը անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրին։

«Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:

Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:

Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»,-նշել  է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել