Փետրվարի 7-ին Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների հանձնվեցին «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության Պատվո նշան և պատվոգրեր: Հայաստանում ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ կատարած արդյունավետ աշխատանքի և ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցկացված «Հայաստանում ռուսական խոսքի 5-րդ օրերին» գործուն մասնակցության համար «Բարեկամության և համագործակցության» Պատվո նշանով պարգևատրվեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատվոգրեր շնորհվեցին պատգամավորներ Կարինե Աճեմյանին, Ռուբիկ Հակոբյանին, Արթուր Գեւորգյանին, Արամ Մանուկյանին, Ռուզաննա Մուրադյանին եւ Կարինե Պողոսյանին:
«Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության «Բարեկամության և համագործակցության» պատվոգրին արժանանալը մեզ պարտավորեցնում է»,- Իրավաբան.net-ին ասաց Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ու հավելեց, որ հետագայում ևս ակտիվ են լինելու հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում:
Գլխավոր լուսանկարը` https://parliament.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net