Ֆրանսիայի Սենատը ընդունեց օրենք, որը թույլ է տալիս վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
«Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ ընդունեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենքը: Շնորհակալություն բոլոր Սենատի անդամներին»,- գրել է նա։