Ֆրանսիայի Սենատը ժամեր առաջ ընդունեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնող օրենք

Ֆրանսիայի Սենատը  ընդունեց օրենք, որը թույլ է տալիս վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է  Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

«Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ ընդունեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենքը: Շնորհակալություն բոլոր Սենատի անդամներին»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել