Դատարանը հրապարակեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը

>ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում է կայացվել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել