>ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում է կայացվել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են ՀՔԾ-ից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: