Ցուցմունք տվեց Վահե Ավետյանին «Հարսնաքար» հրավիրած երգիչը

Այսօր՝ փետրվարի 1-ին, Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վահե Ավետյանի գործի քննությունը:

 

Դատակոչի ցուցակի համաձայն՝ դատարանին ցուցմունք տվեց վկա, երգիչ Դավիթ Հակոբյանը: Երգիչ Դավիթ Հակոբյանի հետ Վահեի ծանոթությունը եղել էր 2012 թվականի մայիս ամսին, երբ բժիշկը վիրահատել է երգչի քիթը: Վերջինս էլ, որպես շնորհակալության արտահայտում, նրան դեպքից 15 օր առաջ հրավիրել է «Հարսնաքար»:

 

Դեպքի օրը Վահեն նախապես զանգահարել է Դավիթին «Հարսնաքար»-ում սեղան պատվիրելու համար: Դավիթը հարսանիքի էր եղել, սակայն մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանից ճշտել էր ազատ տեղ լինել- չլինելը, ապա զանգել էր Վահե Ավետյանին ու տեղեկացրել, որ կարող են գալ: Ավելի ուշ դիմավորել էր Վահեին ու նրա ընկերներին ու գնացել իր գործին:

 

Վկան հիշեց, որ ընթացքում Դավիթ Ադամյանը զանգել է իրեն և ասել, որ ինչ-որ խնդիրներ կան, սակայն Վահե Ավետյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս ասել է, որ ամեն ինչ լավ է: Այդ օրը այլևս վկան չի հանդիպել իր կողմից հրավիրված անձանց: Դեպքի մասին երգիչն ավելի ուշ իմացել է լրատվամիջոցներից:

 

Գործով հաջորդ վկան դատաբժիշկ Գևորգ Գաֆարյանն էր: Նա այսօր չէր ներկայացել դատական նիստին: Դատարանը որոշեց փորձագետին ևս մեկ անգամ ծանուցում ուղարկել և նրա չներկայանալու պատճառով՝ դատական նիստը հետաձգվել: Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 11-ին, 15:00-ին:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել