Ինչպես արդեն հայտել ենք, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին (Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով)։ Կատարվում է նախաքննություն:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/10/72386851_401218570817746_3339459479207936000_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/10/72725048_1129622777227703_2213889438738546688_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/10/72532129_2263414467102656_5031011818793861120_n.jpg)