Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանելով ատենախոսությունների արտագրության հարցին՝ հայտնեց, որ նրանք խնդիր, քանի որ պետությունը չունի լիազորություն արդեն իսկ պաշտպանված ատենախոսությունների ուսումնասիրման համար, եթե կոնկրետ փաստեր չկա:
«Մենք ստացել էինք հանձնարարական Ռուբեն Հայրապետյանի աշխատանքի հետ կապված, ստեղծվել է հանձնաժողով, և վերհանվել են լրջագույն մի շարք խնդիրներ: Մենք իրականում ունենք համակարգային լուծման հարց: Քննարկել ենք Մխիթար Հայրապետյանի հետ պրոֆիլային հանձնաժողովում, և կա մի քանի տարբերակ, որ անդրադառնանք մինչև հիմա գրված բոլոր ատենախոսություներին,կամ այսուհետ գրվելիք ատենախոսությունները համապատասխան գրաքննվեն, կամ ունենանք պաշտոնացանկ և այդ պաշտոններին անցնողներին համապատասխան աշխատանքները ուսումնասիրվեն: Այս պահին մեր նախարարությունը չունի լիազորություն ստուգելու աշխատանքները և զրկոլու աստիճանից տվյալ գիտնականին»,-նշեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում