Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար ծնողն անձամբ կամ այլ անձի միջոցով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում, որում ներառվում են` դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ծնողի բնակության (հաշվառման) վայրի հասցեն, անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, նոր ծնված երեխայի կարգաթիվը (միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում` նոր ծնված երեխաների թիվը և ընտանիքում երեխաների թիվը), անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է), հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի) բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը,իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար` պետական աջակցության (բանկային) հաշվի համարը.
• դիմողի և ծնողի անձը հաստատող փաստաթղթերը, ծնողի` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ծնողի` նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող այլ փաստաթղթեր՝ ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր).
• նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը (եթե երեխան մահացել է՝ մահվան վկայականը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, իսկ պերինատալ շրջանում (սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրվանից) և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո, այսուհետ՝ պերինատալ շրջան) մահացած երեխայի դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել