Կրելով ազատազրկման ձևով պատիժը, մեղադրվելով մեկ այլ հանցագործության կատարման մեջ` կատարել է ևս մեկ հանցանք

Ստեփան Հովակիմյանը, կրելով ազատազրկամն ձևով պատիժը, մեկ այլ քրեական գործով 2012թ. հուլիսի 26-ին՝ ժամր 15:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի 23/1 հասցեում գտնվող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ մասնակցելով որպես ամբաստանյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի և 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով), խափանելով դատաքննության նորմալ ընթացքը, իր մոտ եղած ածելիով վնասել է ձախ ձեռքի նախաբազուկը, ապա, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, դրանով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանին հարվածելու դիտավորությամբ փորձել է նետել նրա ուղղությամբ, ինչը կանխվել է ծառայություն իրականացնող ոստիկանների և դատական կարգադրիչների կողմից, այնուհետև, մոտենալով Սամվել Հարությունյանին` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ոտքով հարվածել է կոնքին, այսինքն կատարել է քրեական օրենքով արգելված արարք:

 

Մասնավորապես, ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, այն է`իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

 

Նշված հոդվածի սանկցիան նախատեսում է պատիժ` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել