Դավիթ Սերոբյանը 2018 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
Պաշտոնը ստանձնելով դատավորը հայտարարագրել է 2 բնակարան, ավտոտնակ, անհատական բնակելի տունը, TOYOTA CAMRY 2.4 մակննիշի ավտոմեքենա: Դատավորը նաև հանձնել է 5000 դոլարի չափով փոխառություն:
Դավիթ Սերոբյանը հայտարարագրել է նաև 2 միլիոն դրամ, 200 դոլար և 5 միլիոն 998 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 7 աղբյուրից:
- Աշխատանքի վարձատրություն-3 միլիոն 162 հազար դրամ,
- Աշխատանքի վարձատրություն-500 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-1 միլիոն 140 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-1 միլիոն դրամ,
- Նվիրատվություն-1900 դոլար,
- Ապահովագրական հատուցումներ-190 հազար դրամ,
- Աշխատանքի վարձատրություն-6700 դրամ:
2018-ի տարեկան հայտարարագրում Դավիթ Սերոբյանը նշել է 6 միլիոն 510 հազար դրամ եկամուտի մասին, որը ստացվել է 8 աղբյուրից:
- Աշխատանքի վարձատրություն-3 միլիոն 220 հազար դրամ,
- Աշխատանքի վարձատրություն-500 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-1 միլիոն 140 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-1 միլիոն դրամ,
- Աշխատանքի վարձատրություն-452 հազար դրամ,
- Նվիրատվություն-1900 դոլար,
- Ապահովագրական հատուցումներ-190 հազար դրամ,
- Աշխատանքի վարձատրություն-6700 դրամ:
Դավիթ Սերոբյանի որդին, Արմեն Սերոբյանը հայտարարգրել է 300 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից, ինչպես նաև 500 դոլար այլ եկամուտ:
Դատավորի մյուս որդին, Տիգրան Սերոբյանը հայտարարագրել է 100 դոլար, որը ստացել է նվիրատվությունից:
Դատավորի քույրը, Գայանե Սերոբյանը, հայտարարագրել է հանձնած կամ վերադարձած փոխառություն, այլ տվյալներ հայտնի չեն: Վերջինս հայտարարագրել է նաև 480 հազար դրամ եկամուտ, որը ստացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, 150 դոլար, որը ստացվել է նվիրատվությունից և 160 դոլար տրված փոխառությունից:
Դատավորի կինը, Սիմոնյան Լուսինեն, 2 միլիոն 940 հազար դրամ փոխառություն է հանձնել, հայտարարագրել է 1 միլիոն 100 հազար դրամ դրամական միջոց և 2 միլիոն 788 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատանքից:
Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրությունը․
Ծնվել է 1968 թվականին Վանաձոր քաղաքում:
1987 թվականից 1989 թվականը ծառայել է բանակում:
1992 թվականին ավարտել է ՀԱՊՀ մեքենաշինության ֆակուլտետը:
1997 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1997 թվականից 1999 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մաշտոցի տարածքի դատախազության քննիչ:
1999 թվականից 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազության ավագ քննիչ:
2001 թվականից 2002 թվականից սովորել է Մոսկվայի տնտեսագիտության պետական համալսարանի Իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում:
2002 թվականից 2004 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուկտետի ասպիրանտուրայում:
2003 թվականից առ այսօր աշխատում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում որպես դոցենտ:
2005 թվականին «Բաժնետոմսերի շրջանառության իրավական կարգավորումը արժեթղթերի շուկայում» վերտառությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ԺԲ.00.03 «Մասնավոր իրավունք» մասնագիտությամբ և ՀՀ ԲՈՀ կողմից շնորհվել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2010 թվականին ՀՀ ԲՈՀ կողմից շնորհվել դոցենտի գիտական կոչում:
2007 թվականից 2016 թվականն աշխատել է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ իրավախորհրդատու, այնուհետև գլխավոր իրավախորհրդատու:
2014 թվականից 2016 թվականն աշխատել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ իրավախորհրդատու:
2014 թվականից 2015 թվականը հանդիսացել է ԵԱՀԿ ՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ծրագրի փորձագետ:
ԵՊՀ Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ.00.03) անդամ:
ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Եվգենյա Համբարձումյան