Կառավարության ծրագիրը պատրաստ է. կառավարությունը այսօր հավանություն կտա ծրագրին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության հավանությանն է ներկայացրել կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը, որը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտա­հանմանը միտված  մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:

Այս նպատակին հասնելու համար, ըստ ծրագրի, առանցքային նշանակություն ունեն՝

  • Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը.
  • մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծա­գործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը.
  • ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը.
  • հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը.
  • Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը.
  • քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը.
  • կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը.
  • աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի և կրթության միջոցով.
  • պետական ծախսերի և գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը.
  • ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել