Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Սեդրակ Քոչարյանի պահանջը վերաբերում է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալուն և հրապարակայնորեն հերքելու զրպարտությունը: Հայցի բովանդակության մասին դեռևս այլ տվյալներ հայտնի չեն:
Հայցադիմումը դատարանում ստացվել է սեպտեմբերի 20-ին և մակագրվել է դատավոր Աիդա Դավթյանին: