«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածների համաձայն, հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը, եթե`
1) դիմել է կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար.
2) նշանակել է փորձաքննություն.
3) պարտապանը ներգրավվել է որևէ պետական հանձնարարության կատարման մեջ.
4) պարտապան-իրավաբանական անձը վերակազմակերպվում է.
5) պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում է:
Կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ: Կատարողական վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում: