Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները. այսօր որոշում է ընդունել ԿԸՀ-ն։
Ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Իսկ քարոզարշավը մեկնարկիելու է սեպտեմբերի 10-ին և ավարտվելու սեպտեմբերի 21-ին։
Այս մասին – լրագրողներին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 16-ի կառավարության նիստում որոշում էր կայացվել կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետն ու ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել: