Վաչագան Ղազարյանի զբաղեցրած պաշտոնը ապօրինի հարստացման և կեղծ տվյալների ներկայացման հոդվածների տակ չի ընկնում. պաշտպան

Ապօրինի հարստացման համար մեղադրվող  պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է վճռաբեկ դատարան՝  Վաչագան Ղազարյանի՝  հանցագործության սուբյեկտ լինելը վիճարկելու համար:

Իրավաբան.net-ի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ Վաչագան Ղազարյանի զբաղեցրած պաշտոնը ապօրինի հարստացման և կեղծ տվյալների ներկայացման մասով սուբյեկտային կազմից դուրս է:

«Հետևաբար, իր մասով որևէ քրեական հետապնդում չի կարող իրականացվել: Այստեղ արարքի սուբյեկտային մասով մենք գործ ունենք արարքի ապաքրեակաանցման հետ: Քրեական հետապնդումը, որը այսօր իրականացվում է Վաչագան Ղազարյանի նկատմամբ, այդ թվում՝ խափանման միջոցների կիրառումը օրինական չէ: Քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»,- ասաց պաշտպանը:

Արմեն Հարությունյանը նշում է, որ ապօրինի հարստացման և կեղծ տվյալների ներկայացման հոդվածների տակ Վաչագան Ղազարյանի զբաղեցրած պաշտոնը դադարել է ընդգրկված լինել 2018 թվականի ապրիլի 9-ից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել