Որտե՞ղ են ներկայացվում անշարժ գույքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումները

2012 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառուցվածքում ստեղծված նոր ստորաբաժանումներ՝ սպասարկման գրասենյակներ, որոնց հիմնական գործառույթն է քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ) տրամադրումը:
Ինչպես նաև, 2016 թվականի նոյեմբերի 10-ից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները կարող են ներկայացվել նաև ՀՀ կառավարության 27.11.2016թ. թիվ 1109-Ն որոշմամբ հաստատված օպերատորների մոտ (Հայփոստ, Արդշինբանկ, Կոնվերսբանկ և Ամերիաբանկ):

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմողներին տրամադրվող ստացականում նշվում է դիմումի մուտքագրման համարը, որը միաժամանակ հանդիսանում է նաև ծածկագիր, որի օգնությամբ դիմողը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետևել իր դիմումի քննարկման ընթացքին:

Իրազեկման աղբյուրը՝  ՀՀ կառավարության 27.11.2016թ. թիվ 1109-Ն որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել