Որո՞նք են պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները. ՎԻՎՕ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ  օրենսգրքի  33-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ վարչական իրավախախտման համար ավելի մեղմ պատասխանատվություն է նախատեսվում:
Դրանք են՝
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.
4) իրավախախտում կատարելը անչափահասի կողմից.
5) իրավախախտում կատարելը հղի կնոջ կամ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կնոջ կողմից:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:

Իրազեկման աղբյուրը՝  Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ  օրենսգրքի  33-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել