Հակոբ Ավագյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Ավագյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»։

Իրավաբան․net-ը ստորև ձեզ է ներկայացնում Հակոբ Ավագյանի կենսագրությունը։

Ավագյանը ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 29-ին, Երևանում։

1997-98թթ  ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Կրթություն

  • 2010–2012, Երևանի «Գլաձոր» համալսարան, «Ֆինանսներ և վարկ» Մագիստրոս;
  • 2005 –2009 Երևանի «Գլաձոր» համալսարան, «Ֆինանսներ և վարկ» Բակլավր;
  • 1994-1996 Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարան «Ընդերքաբանության և մետալուրգիա»;
  • 1991-1994 Ա. Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց։

Աշխատանքային փորձ

2017 Մայիս- մինչ այսօր-Գործադիր տնօրեն «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա», «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»  հասարակական կազմակերպություն,▪ Փոքր և միջին ձեռնարկատերերի անդամության վրա հիմնված կազմակերպություն-Ոլորտը: ՓՄՁ շահերի պաշտպանություն
www.sme.am

2016 Օգոստոս-մինչ այսօր-Հիմնադիր-տնօրեն  Փրոֆիթ Փարթնըրս, «Փրոֆիթ Փարթնըրս Քոմփընի» փակ բաժնետիրական ընկերություն,▪ Բիզնես և հարկային խորհրդատվական ընկերություն, Ոլորտը : Հաշվապահական, բիզնես խորհրդատվական ընկերություն: www.profitpartners.am

2014 Ապրիլ – 2017 Մայիս-Համահիմնադիր, նախագահ  «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա», «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»  հասարակական կազմակերպություն, ▪ Փոքր և միջին ձեռնարկատերերի անդամության վրա հիմնված կազմակերպություն, Ոլորտը: ՓՄՁ շահերի պաշտպանություն www.sme.am

2012 Փետրվար-2016 Դեկտ.- Տնտեսագետ-խորհրդատու  ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակ, ▪ Մասնագիտական աջակցություն ՀՀ վարչապետին կից գործող ՓՄՁ ԶԱԽ-ին, Ոլորտ: ՓՄՁ աջակցություն www.bso.am

2014 Հոկտ- 2015 Մայիս-Սկսնակ սիրիահայ գործարարների խորհրդատու Առաքելություն Հայաստան, ▪ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, Ոլորտ: Աջակցություն տարհանված անձանց: www.mission.am

2013 Մայիս- 2014Հուլիս-Սկսնակների հարկային խորհրդատու ՓՄՁ ԶԱԿ, ▪ «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» Հիմնադրամ, Ոլորտ : ՓՄՁ աջակցություն: www.smednc.am

2008 Հոկտ-2015 Սեպտ․-Հիմնադիր-տնօրեն Բենեֆիտ, ▪ «Բենեֆիտ» ՍՊԸ, Ոլորտ : Բիզնես, հարկային խորհրդատվություն; արտաքին գովազդ:
www.benefit.am

2011 Հուլիս 2014 Դեկտ․-Հիմնադիր Կուրիեր Էյ ԷՄ,«Կորիեր Էյ Էմ» ՍՊԸ, ▪ Բանկային քարտերի, խիստ հաշվառման փաստաթղթերի առաքման ծառայություն, www.courier.am։

2010 Մայիս  2010 Օգոստոս-Աշխատակազմի ղեկավար Արտ-Լար ֆինանս ընդ ըքաունթինք, «Արտ-Լար ֆինանս ընդ ըքաունթինք» ՍՊԸ,▪ Հաշվապահական ընկերություն, Ոլորտ: Հաշվապահություն, հարկային խորհրդատվություն: www.artlar.am

2009 Ապրիլ-  2010 Մայիս-Խմբի ղեկավար  Արտ-Լար ֆինանս ընդ ըքաունթինք, «Արտ-Լար ֆինանս ընդ ըքաունթինք» ՍՊԸ, ▪ Հաշվապահական ընկերություն, Ոլորտ: Հաշվապահություն, հարկային խորհրդատվություն www.artlar.am

2007 Մարտ- 2008 Մայիս-Գլխավոր հաշվապահ Ալբեդո Գրաֆիքս, «Ալբեդո Գրաֆիքս» ՍՊԸ, ▪ Գովազդային ընկերություն, Ոլորտ:  Գովազդային ընկերություն www.albedo.am

2006 Օգոստոս 2009 Մայիս-Գլխավոր հաշվապահ Թեժ Վոթերֆոլ, «Թեժ Վոթերֆոլ»ՍՊԸ, ▪ ՀԷԿ, Ոլորտ :  Հիդրոէլեկտրոկայան,

2005 Սեպտ. 2008 Փետրվար-Գլխավոր հաշվապահ Ինստիգեյթ, «Ինստիգեյթ» ՓԲԸ, ▪ Ծրագրավորում, Ոլորտ: Չիպ դիզայն, ծրագրավորում:
www.instigatedesign.com

2002 Սեպտ. 2005 Սեպտ.-Տնօրեն Դրիմ-Տուր, «Դրիմ-Տուր» ՍՊԸ, ▪ Տրանսպորտային ընկերություն, Ոլորտ: Տաքսի և միկրոավտոբուսների ծառայություն:

  • Համահեղինակն է մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնք ընդունվել են և գործում են ի նպաստ ՓՄՁ-ների բիզնես միջավայրի բարելավմանը, մասնավորապես:
    Շրջանառության հարկի մասին օրենք 2012թ; Ընտանեկան ձեռնարկատիրությունը հարկերից ազատելու մասին օերնսդրությունը 2014թ:
  • Անվճար հեղինակել և հրապարակել է առցանց դասընթացներ «Ինչպես սկսել բիզնես ՀՀ-ում» թեմայով ;
  • 2016-2017թթ , ‘’East Invest2’’ ծրագրի շրջանակներում ներգրավված է եղել որպես պետություն-մասնավոր հատված երկխոսության խթանման փորձագետ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Բելոռուսիայում, Ուկրաինայում, Վրաստանում:
  • 2017թ.-ից առ այսօր հանդիսանում է «ԵՄ կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել