Ալեքսանդր Շագաֆյանը նշանակվել է կրթության տեսչական մարմնի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ալեքսանդր Շագաֆյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»։

Ընդհանուր փորձառություն

  • Ավելի քան վեց տարվա փորձ կրթական և ՔՀԿ զարգացման ծրագրերի ստեղծման,կառավարման, իրագործման և ֆոնդահայթայթման բնագավառում:
  • Ավելի քան տասը տարվա դասավանդման և մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման փորձ հասարակագիտական, քաղաքացիական և մարդու  իրավունքների  կրթության բնագավառում:

Կազմակերպչական և ծրագրերի կառավարման փորձ

2011 օգոստոս- 2017 նոյեմբեր, Գործադիր տնօրեն , «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ

2015 հուլիս- 2017 փետրվար, Գործադիր տնօրեն, «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ

2011 սեպտեմբեր– 2015 հուլիս, Ծրագրերի ղեկավար, «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ

2017 թվականի նոյեմբերի 17-ին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ նշանակվել է ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար։

Դասավանդման փորձ

2010 փետրվար -2014 հունիս, Ուսուցիչ, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան

2008 հոկտեմբեր- 2009 մայիս, Դասախոս, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղ

2007 ապրիլ- 2009 նոյեմբեր, Անգրելեն լեզվի դասավանդման մեթոդիկայի մասնագետ, Կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղ

2002 մայիս-2007 օգոստոս, Անգլերեն լեզվի ուսուցիչ, փոխտնօրեն, Ջիլիզայի միջնակարգ դպրոց, Լոռու մարզ

Կրթություն

1997 սեպտեմբեր-2002 մայիս,Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, օտար լեզուների բաժին։

Մասնագիտացում՝ անգլերեն լեզվի ուսուցիչ։

Մասնագիտական ամդամություն

  • ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտների ցանց
  • Եվրոպայի պատմության և քաղաքացիական կրթության դասավարդողների ասոցիացիա, EUROCLIO
  • Մասնագիտական կարողությունների զարգացման և փորձի փոխանակման մի շարք միջազգային ծրագրերի մասնակից

Այլ փորձառություն

Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի անդամ

Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ

Լեզուներ– Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել