«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ներկայումս ուսումնասիրություններ են իրականացվում առողջապահության նախարարության կողմից: Իրավաբան․net-ին առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը հայտնեց, որ ուսումնասիրություններն իրականացվում են պարզելու 2016, 2017 և 2018 թվականներին այս բուժհիմնարկին հատկացված պետական պատվերի շրջանակում ծախսերի արդյունավետությունը:
Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը Արա Միքայելի Մինասյանն է:
Լուսանկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը