6 մարզպետ պաշտոնից կազատվի և նոր մարզպետներ կնշանակվեն՝ կառավարության որոշմամբ

Կառավարության վաղվա օրակարգում է լինելու մի խումբ մարզպետների պաշտոնից ազատելու հարցերը: Այսպես՝

  • Արամայիս Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին,
  • Կարապետ Գուլոյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին,
  • Հարություն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատելու մասին,
  • Հովիկ Աբովյանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու մասին,
  • Արթուր Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի պաշտոնից ազատելու մասին,
  • Կարեն Բոթոյանին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին:

Կառավարությունը կքննարկի նաև մի քանի նոր մարզպետի նշանակման հարցերը: Այսպես՝

  • Աշոտ Սիմոնյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ նշանակելու մասին,
  • Գարիկ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ նշանակելու մասին,
  • Ռոմանոս Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ նշանակելու մասին,
  • Վահե Ղալումյանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ նշանակելու մասին,
  • Կարեն Սարուխանյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին,
  • Իշխան Սաղաթելյանին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել