Այսօր՝ մայիսի 30-ին, վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց:
Ոստիկանության գրության համաձայն՝ ամբաստանյալների ուղեկցումը հնարավոր չի եղել կազմակերպել, սակայն դատական նիստին ներկա գտնվողները թույլ չտվեցին, որպեսզի դատավորը ներկայացնի ոստիկանության պատճառաբանությունը:
Դատական նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց ազատազրկման՝ 10 տարի 5 ամիս ժամկետով:
Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5 տարի 5 ամիս ժամկետով:
Հրայր Թոփչյանը դատապարտվեց ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:
Սասունիկ Կիրակոսյանը դատապարտվեց ազատազրկամ՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:
Հովհաննես Պետրոսյան դատապարտվեց ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
Գալուստ Գրիգորյանը ազատազրկման դատապարտվեց՝ 3 տարի ժամկետով:
Ներսես Պողոսյանը ազատազրկման դատապարտվեց՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: