Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության ակցիաները դադարեցնելու իմ կոչին. վարչապետ

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին:

Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու եւ լուծելու համար:

Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:

Կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի:

Հ.Գ. Նաեւ կոչ եմ անում մեր աջակիցներին այս ուղերձը տարածել: Նաեւ համանման գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, պարզաբանել, որ գործողությունների շարունակությունը կարող է մեկնաբանվել որպես սաբոտաժ եւ կարժանանա ժողովրդի գնահատականին: Իհարկե այս ամենը պետք է իրականացնել ՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել