Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի (Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի) գործով դատական նիստը:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նրանց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդութան վերաբերյալ։
Որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 16։00-ին։
Այժմ «Սասնա ծռերի» կողմնակիցները փակել են Արշակունյաց պողոտան։
https://www.facebook.com/Iravabannet/videos/1238958856207197/