Քաղաքապետարանն այս տարի 28 հազար դոլար արժողությամբ նոր մեքենա է գնել

Այս տարի մարտի 27-ին Երևանի քաղաքապետարանը «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով մարդատար ավտոմեքենա է ձեռք բերել։

Տեխնիկական բնութագրի համաձայն մեքենան  2018 արտադրության է, չօգտագործված, շարժիչը՝ 181 ձիաուժ, 2,5լ բենզին, 4 գլանային շարային DUAL VVT-i, ունենա 6-աստիճան ավտոմատ փոխանցատուփ։

Մեքենայի չափսերն են՝ 4885/1840/1455 մմ, քաշը՝ 2030 կգ։ Վառելիքի բաքի տարողությունը՝ 60 լիտր, վառելիքի ծախսը 100 կմ-ում՝ քաղաք՝ 6․4, խառը՝ 8․3, մայրուղի՝ 11․5 է։ Նոր մեքենայի կոմլեկտավորումն է՝ ABS (արգելակման, ապաբլոկավորման համակարգ), EBD (արգելակման ուժի բաշխման համակարգ), Brake Assist (շտապ արգելակումն արագացնող համակարգ), VSC (կուրսային կայության աշխատանք), կլիմատ կոնտրոլ 2 գոտի, մոնիտար, 8 անվտանգության բարձիկ։

Սրահի ձևավորումը՝ փայտ և կտորե երեսվածքներով է, բոլոր ապակիներն ունեն էլեկտրական կառավարում, առջևի նստատեղերը տաքացվող են։ Առկա են անձրևի և լույսի սենսորներ, կենտրոնական փական, CD նվագարկիչ, WMA և MP3, AUX, USB, Bloothuph,  6 բարձրախոս, ինտերակտիվ բազմաֆունկցիոնալ ղեկանիվ, անվվադողերը թեթևաձույլ 205/65R16 չափսի են, պողպատյա։

Մեքենայի արժեքը կազմել է 13 միլիոն 550 հազար դրամ (մոտ 28 հազար 230 դոլար

 

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել