Կարեն Կարապետյանի վերջին որոշումներով մի շարք պաշտոնանկություններ են եղել

Քիչ առաջ հրապարակվեցին վարչապետի արդեն նախկին պաշտոնակատար Կարեն Կարապետյանի վերջին որոշումները (ստորագրվել է են մայիսի 8-ին), որոնցում նշվում է՝

  • Ալեքսան Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն,
  • Վլադիմիր Հակոբյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն,
  • Արտակ Դավթյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն,
  • Արտակ Զաքարյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն,
  • 1. Վահե Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
    2. Արթուր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար,
  • Միքայել Հարությունյանին ազատել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն,
  • Զոյա Բարսեղյանին 2018 թվականի մայիսի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել