Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց

Քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարվեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի կողմից առաջադրվել էր էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով 2017 թվականից Արցախի նախագահի խորհրդականն էր: Մինչ այդ եղել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, որից 51-ը կողմ է քվեարկել Էմիլ Բաբայանի թեկնածությանը, 3-ը՝ դեմ. «Այսպիսով, սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել