«Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունը ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ-ն խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ»,- այս մասին քիչ առաջ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը սատարելու է Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնի համար թեկնածությունը:
Նշենք, որ ԱԺ 105 պատգամավորներից 31-ը «Ծառուկյան» դաշինքից են, 9-ը «Ելք» դաշինքից, այսինքն՝ ԱԺ պատգամավորների 1/3 աջակցությունը Փաշինյանը կունենա: