Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ կազմակերպված ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե իրենց են մոտենում քաղաքացիական հագուստով ոստիկաններ և «բացատրական աշխատանքներ տանում»: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ, գործողության մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ներգրավված չեն»: