Այս պահին ակցիայի  մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես  համազգեստով ոստիկաններ. ոստիկանություն

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում մայրաքաղաքի  առևտրի կենտրոններից մեկի մոտ կազմակերպված ակցիայի  մասնակիցները հայտարարել են, թե իրենց են մոտենում քաղաքացիական  հագուստով ոստիկաններ և «բացատրական աշխատանքներ տանում»: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ակցիայի  մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես  համազգեստով ոստիկաններ, գործողության մեջ քաղաքացիական  հագուստով ոստիկաններ ներգրավված չեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել