Մենք սատարելու ենք ժողովրդի թեկնածուին. Գագիկ Ծառուկյան

«Մեր դիրքորոշումը այլ չի կարող լինել, եթե հաղթանակը ժողովրդին է, որևէ մեկը չի կարող այդ հաղթանակը վերցնել: Մենք թեկնածու չենք առաջադրելու և պաշտպանելու ենք ժողովրդի թեկնածուին: Մենք մի մարդու պես սատարելու ենք ժողովրդի թեկնածուին՝ անկախ նրանից դա կլինի Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, թե Արարատ Միրզոյանը»,- քիչ առաջ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա հավելեց նաև, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին կողմ չի քվերակելու. «Մենք ՀՀԿ-ի հետ գործ չենք ունենալու, ձայն չենք տալու,ամբողջ թիմով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել