Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը վարչապետի թեկնածության վերաբերյալ

Քիչ առաջ ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու՝ հաշվի առնելով երկրի անվտանգության հարցը:

«Մենք չենք առաջադրի թեկնածու: Պատճառները հստակ են: Թե ում կքվեարկենք, պարզ կլինի նրանից, թե ովքեր կառաջադրվեն»,- նա հավելեց, որ մինչև ամսի 30-ը ժամանակ կա, որպեսզի բացի Նիկոլ Փաշինյանից այլ անձիք նույնպես առաջադրվեն:

Եվ բոլոր թեկնածուների հայտնի դառնալուց հետո ՀՀԿ խմբակցության ղեկավարը կհայտարարի, թե ում է ընտրելու ՀՀԿ-ն:

 Նա նշեց, որ այս որոշումը եղել է միասնական և ընդունվել է այս ասուլիսից մեկ ժամ առաջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել