Բերման է ենթարկվել 6 անչափահաս

Ապրիլի 18-ի ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանության բաժանմունքներում 72 քաղաքացի է պահվում։

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նշենք նաև, որ այսօր Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող Յոհանես Լեփսիուսի անվան թիվ 88 հիմնական դպրոցից ևս անչափահասներ են բերման ենթարկվել։

«Փողոցային անկարգություններին մասնակցելու կասկածանքով 6 անչափահաս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին և ներկայացվել նախաքննական մարմին»,-նշեց Էդգար Ջանոյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել