17 զոհ, 1400 վիրավոր Գազայի սահմանային հատվածում. հակահրեական ակցիային մասնկացել է ավելի քան 30.000 մարդ

Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունը նոր փուլ է թևակոխում: Այս մասի հայտնում է բրիտանական The Daily Mail-ը:

Մարտի 30-ին տեղի է ունեցել նոր բախում, որի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, վիրավորվել՝ 1400-ը:

Հազարավոր պաղեստինցիներ կազմակերպել էին «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան, որը դեռ շարունակվում է:

Բախումները տեղի են ունեցել Գազայի հատվածի սահմանին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրեա զինվորները ստիպված են եղել կրակել պաղեստինցիների ուղղությամբ՝ երկրի պետական սահմանը պաշտպանելու համար:

Ցուցարարները նաև ցուցադրաբար այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  նկարներ՝ հայտարարելով, որ նա չպետք է Երուսաղեմը ճանաչեր Իսրայելի օրինական մայրաքաղաք:

Իսրայելական կողմի տվյալներով՝ ակցիային մասնկացել է ավելի քան 30.000 մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել