Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունը նոր փուլ է թևակոխում: Այս մասի հայտնում է բրիտանական The Daily Mail-ը:
Մարտի 30-ին տեղի է ունեցել նոր բախում, որի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, վիրավորվել՝ 1400-ը:
Հազարավոր պաղեստինցիներ կազմակերպել էին «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան, որը դեռ շարունակվում է:
Բախումները տեղի են ունեցել Գազայի հատվածի սահմանին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրեա զինվորները ստիպված են եղել կրակել պաղեստինցիների ուղղությամբ՝ երկրի պետական սահմանը պաշտպանելու համար:
Ցուցարարները նաև ցուցադրաբար այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարներ՝ հայտարարելով, որ նա չպետք է Երուսաղեմը ճանաչեր Իսրայելի օրինական մայրաքաղաք:
Իսրայելական կողմի տվյալներով՝ ակցիային մասնկացել է ավելի քան 30.000 մարդ: