Կոռուպցիոն գործարքների համար 101 պաշտոնատար անձ ենթարկվել է քրեական հետապնդման

2017 թվականին քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 101-ը եղել են պաշտոնատար անձիք՝ ըստ Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված տվյալների: Այս մասին Իրավաբան.netը տեղեկանում է գլխավոր դատախազությունից:

Այսպիսով,

  1. Ոստիկանության աշխատակիցներ՝ 45 հոգի,
    ա/ բաժնի պետի տեղակալ – 4 հոգի,
    բ/անձնագրային բաժանմունքի պետ – 1 հոգի,
    գ/ՔՀ բաժանմունքի պետ – 1 հոգի
    դ/ՔՀԲ օպերլիազոր – 2 հոգի
    ե/ՀՈԲ պետ – 2 անձ
    զ/ՀՈԲ ավագ տեսուչ – 2 անձ
    է/ՃՈ ավագ տեսուչ -13 հոգի
    ը/ ՊՊԾ տարածքային բաժանմունքի պետ – 1 հոգի
    թ/ոստիկան- 19 հոգի
  2. ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձիք՝ 4 հոգի,
    ա/ բաժանմունքի պետ – 1 հոգի
    բ/ԴԱՀԿ հաշվապահ – 1 հոգի
    գ/հարկադիր կատարող – 2 հոգի
  3. ՊԵԿ պաշտոնատար անձիք՝ 10 հոգի,
    ա/մաքսակետի պետ – 1 հոգի
    բ/ մաքսային տեսուչ – 5 հոգի
    գ/ հարկային տեսուչ – 4 հոգի
  4. Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝  1 հոգի,
  5. Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ 2 հոգի,
  6. Դատախազության դատախազ՝ 2 հոգի,
  7. Քննչական կոմիտեի ավագ քննիչ՝ 3 հոգի,
  8. ԱԱԾ և զինված ուժեր՝ 5 անձ,
    ա/ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության բաժնի պետ, հերթափոխի պետ, հսկիչ և ավագ հսկիչ – 4 հոգի,
    բ/Տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետ – 1 հոգի
  9. ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 8 հոգի,
    ա/ՔԿՀ պետ, պետի տեղակալ – 2 հոգի
    բ/ՔԿՀ օպերատիվ խմբի պետ – 1 հոգի
    գ/ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետ – 1 հոգի
    դ/հերթապահ – 1 հոգի
    ե/ մասնագետ – 3 հոգի
  10. ՏԻՄ աշխատակազմերի աշխատակիցներ՝ 2 անձ,
    ա/Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում բաժնի պետ – 1 հոգի
    բ/Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմում բաժնի պետ – 1 հոգի
  11. Կրթության ոլորտի աշխատակից՝ 5 հոգի,
    ա/Դպրոցի տնօրեն – 1 հոգի
    բ/ Բուհի ռեկտոր – 4 հոգի
  12. Սոցիալական ապահովության ոլորտի աշխատակից՝ 10 հոգի,
    ա/Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ – 1 հոգի
    բ/Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության բաժնի պետ – 1 հոգի
    գ/Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային հանձնաժողովի նախագահ – 7 հոգի
    դ/Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովի անդամ – 1 հոգի
  13. Առողջապահության ոլորտի աշխատակիցներ՝ 2 հոգի,
    ա/ ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն – 1 հոգի
    բ/ ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր հաշվապահ – 1 հոգի
  14. Տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ՝ 2 հոգի,
    ա/ Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի տեսչության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-տեսուչ – 2 հոգի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել