Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածը սահմանում է, որ զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Իսկ եթե նույն արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ապա պատժվում է ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով:
Եթե այս գործողությունները կատարվեն ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, ապա արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:
Եվգենյա Համբարձումյան