Կեմերովոյի շրջանային դատարանի որոշմամբ կալանավորվել է Зимняя вишня առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործով գլխավոր դերակատարներից մեկին՝ առևտրի կենտրոնի ղեկավար Նադեժդա Սուդդենոկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սուդդենկոն կալանավորվել է մարտի 25-ին: Դատարանի որոշմամբ ձերբակալվել է նաև կենտրոնի անվտանգության աշխատակիցը, որը, քննչական մարմնի վարկածով, հրդեհի ազդանշանի միանալուց հետո անջատել է այն:
Մեղադրվողը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Պաշտպանության կողմը խնդրել է դատարանին փոխել Սուդդենկոյի խափանման միջոցը:
Սակայն մեղադրող կողմը պնդել է խափանման միջոցը թողնել անփոփոխ, քանի որ ազատության մեջ նա կարող է թաքնվել, ազդել քննության վրա, ազդել վկաների վրա և այլն:
Դատարանը դեռ չի հրապարակել իր որոշումը գործի ևս 3 կարևոր դերակատարների մասով: Դրանք են շինության տեխնիկական տնօրենը, հրդեհային համակարգի սպասարկմամբ զբաղվող ընկերության աշխատակիցը և ղեկավարը:
Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել կիրակի օրը, պաշտոնական տվյալներով զոհվել է 64 մարդ: Տասնյակ վիրավորներ շարունակում են մնալ հիվանդանոցներում:
Կեմերովոյում զանգվածային ցույցեր էին սկսվել: Մարդիկ կասկածում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է եղել: