Դատարանի որոշմամբ կալանավորվել է Зимняя вишня առևտրի կենտրոնի ղեկավարը

Կեմերովոյի շրջանային դատարանի որոշմամբ կալանավորվել է Зимняя вишня առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի  գործով գլխավոր դերակատարներից մեկին՝ առևտրի կենտրոնի ղեկավար Նադեժդա Սուդդենոկին:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սուդդենկոն կալանավորվել է մարտի 25-ին: Դատարանի որոշմամբ ձերբակալվել է նաև կենտրոնի անվտանգության աշխատակիցը, որը, քննչական մարմնի վարկածով, հրդեհի ազդանշանի միանալուց հետո անջատել է այն:

Մեղադրվողը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Պաշտպանության կողմը խնդրել է դատարանին փոխել  Սուդդենկոյի խափանման միջոցը:

Սակայն մեղադրող կողմը պնդել է խափանման միջոցը թողնել անփոփոխ, քանի որ ազատության մեջ նա կարող է թաքնվել, ազդել քննության վրա, ազդել վկաների վրա և այլն:

Դատարանը դեռ չի հրապարակել իր որոշումը գործի ևս 3 կարևոր դերակատարների մասով: Դրանք են շինության տեխնիկական տնօրենը, հրդեհային համակարգի սպասարկմամբ զբաղվող ընկերության աշխատակիցը և ղեկավարը:

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել կիրակի օրը, պաշտոնական տվյալներով զոհվել է 64 մարդ: Տասնյակ վիրավորներ շարունակում են մնալ հիվանդանոցներում:

Կեմերովոյում զանգվածային ցույցեր էին սկսվել: Մարդիկ կասկածում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել