Հայաստանում «Կրոնական կազմակերպությունների և խղճի ազատության մասին» օրենքի նախագիծը մշակման փուլում է գտնվում, բայց մտահաոգությունները` չկարգավորված սահմանափակումների, մեծ ծավալով ցուցակագրումների և արձանագրելու պահանջների հետ դեռևս պահպանվում են: Վենետիկի հանձնաժողովի նիստում մարտի 17-ին այս մասին զեկույց է ընդունվել։
Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր նախագիծը ողջունելի է, քանի որ այն բարեփոխումների է ենթարկում գործող իրավական կարգավորումների շրջանակը` համապատասխանանցնելով խղճի և հավատքի ազատության կարգավորման միջազգային սկզբունքներին:
Օրենքը լավ է կառուցված և կարգավորում է այնպիսի խնդիրներ, որոնք համանման օրենսդրությամբ պետք է կարգավորվեն: Համենայն դեպս, որոշակի պարզաբանումներ պետք է կատարվեն․ այս մասին Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համատեղ արտահայտված կարծիքում նշում է Վենետիկի հանձնաժովը: Հանձնաժողովը ողջունում է նախատեսվելիք բարեփոխումները՝ մասնավորապես, խղճի և կրոնի ազատության ապահովումը յուրաքանչյուր մարդու համար՝ անկախ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքից, ինչպես նաև հղումներ է կատարում յուրաքանչյուր անձի կողմից իր կրոնը, հավատքը և խիղճը ազատ փոխելու իրավունքին և այդ իրավունքը ամենօրյա կյանքում հրապարակային արտահայտելու ազատությունը: Փաստաթուղթը պարունակում է դրույթներ, համաձայն որոնց, կրոնական/հավատքի միավորումները առանց պետական գրանցման կարող են իրացնել իրենց իրավունքները:
Հիշատակման է արժանի այն փաստը, որ ոչ պարտադիր պետական գրանցման անհրաժեշտությունը օրենքում անմիջականորեն արտահայտված չէ, և փորձագետները Հայաստանին խորհուրդ են տալիս օրենքում նախատեսել կրոնական/հավատքի կազմակերպությունների իրավունքների հստակ սահմանված բաց և վերջնական ցանկ: Օրենքի նախագիծը պետք է կրոնական և հավատքի կազմակերպությունների համար հնարավորություն ընձեռի ձեռք բերելու իրավաբանական անձի կարգավիճակ, օրինակ համար գրանցվել` որպես հիմնադրամ:
Արտահայտված կարծիքի մեջ առանցքային դրույթներից մեկը կարելի է համարել հղումը ոչ միայն «կրոնին», այն նաև՝ «հավատքին», որպեսզի վերացվի տարբերակված մոտեցումը «կրոնական» և «հավատքի» կազմակերպությունների միջև, և հավատքի կազմակերպություններն օգտվեն նույն իրավունքից և ազատություններից:
Կա կարծիք, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն Սահմանադրությամբ շնորհվում է «բացառիկ առաքելություն», ինչի շնորհիվ եկեղեցին ստանում է գերակայություն՝ սույն օրենքի նախագծի նկատմամբ: Եվրոպայի խորհուրդի և ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ փորձագետների կարծիքով Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն տրված արտոնությունները պետք է օբյեկտիվորեն հիմնավորված լինեն և չպետք է կրեն խտրական բնույթ:
Կրոնի կամ հավատի ազատության դրսևորման սահմանափակումները պետք է քչացվեն և լինեն ավելի կոնկրետ: Հատկանշական է, որ «պետական անվտանգություն» տերմինը պետք է փոխարինվի «հասարակական անվտանգություն» տերմինով, կամ առնվազն այս տերմինին պետք է տրվի եվրոպական չափանիշներին համապատասխան կոնկրետ մեկնաբանություն:
Անհամատեղելի են սահմանափակումների հիմքերի վերացումը, մասնավորապես, պետք է հաշվի առնել «անօրինական կամ անբարո գործողությունները», «կրոնական ֆանատիզմը» և «վարձու նպատակները»: Միևնույն ժամանակ արգելվում է կրոնական հիմքերով բռնություն գործադրելը, կամ կրոնական ատելության քարոզչությունը, որը խտրականության, թշնամանքի կամ բռնության խթան է հանդիսանում: Բացի դրանից, պետք է արգելել նաև «ոչ պատշաճ դավանափոխություն»-ը, որը կարող է անպատշաճ ճնշում գործադրել տառապող, կամ կարիքավոր մարդկանց վրա:
Խորհուրդ է տրվում հեռացնել այն դրույթները, որոնք արգելում են գրանցել այն կրոնական խմբերը, որոնք չեն հանդիսանում «պատմական սուրբ գրքի», կամ «համաշխարհային ժամանակակից կրոնական համայնքների համակարգի» մաս: Օրենքի նախագիծը պետք է ապահովի, որ հաշվետվության պահանջները չափազանց ծանր չլինեն և համապատասխանեն ՀԿ-ների գրանցման պահանջներին:
Կոչ է արվում Հայաստանին վերանայել կրոնական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորման արգելքները: Հատկապես խորհուրդ է տրվում ավելի մանրամասն սահմանել «օրենքի կոպիտ խախտում» հասկացությունը, ավելացնել նախազգուշական համակարգ և աստիճանական պատժամիջոցներ, որոնք պետք է կիրառվեն մինչև կասեցումն, կամ լուծարումն, որոնք պետք է լինեն վերջնական միջոցները:
Զեկույցն ընդունվել է մարտի 17-ին՝ Վենետիկի հանձնաժողովի նիստում: Ամբողջական տեքստը կհրապարակվի Հանձնաժողովի կայքում:
Թարգմանեցին Տիգրան Դանիելյանն ու Նարեկ Ենոքյանը