Աղջիկ փախցնելը կամ Շուրիկի արկածները

Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից նկարահանված կատակերգական ժանրի ֆիլմ է:

 

Բարի և միամիտ Շուրիկը, ով մարդաբանություն ուսումնասիրող մի ուսանող է, որոշում է մեկնել` ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում է Նինա անունով մի աղջկա, ում քեռին, առանց նրա իմացության, որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին: Աղջկան ըստ հին կովկասյան ավանդույթի` պետք փախցնեին: Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը` հիմար-վախկոտ-փորձառու) տարօրինակ եռյակին, ովքեր, սակայն, չեն կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մկրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատճառով, որ ինքը` Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ: Շուրիկը փախցնում է Նինային` առանց գիտակցելու, որ իր կատարած արարքը հանցագործությունը է:

 

Նշված հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածը սահմանում է պատիժ` այն է` խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել