«Փաստաբանին զսպելու փորձ է արվում». Լիպարիտ Սիմոնյան

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը, որով մինչև 100 հազար դրամի չափով տուգանք է նախատեսվում փաստաբանի նկատմամբ: Տուգանքը կնշանակի դատական նիստը նախագահող դատավորը: Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ուշադրություն է հրավիրում հատկապես այն փաստի վրա, որ նախագծում սահմանված տուգանքի չափը որոշ հանցատեսակների համար սահմանված է որպես պատիժ:

«Այստեղ միանշանակ խախտվում է Եվրակոնվենցիայի 6-րդ հոդվածը: Փորձ է արվում խփել փաստաբանի գրպանին, որպեսզի նա իրեն  «խելոք պահի»: Ես հիշեցնեմ, որ երբ  2008 թվականի գործերն էին քննվում, ապա այն ժամանակ դատական սանկցիան նախատեսում էր ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացում: Այսինքն, նրան հեռացնում էին դահլիճից, սակայն դատական նիստը շարունակվում էր: Այսպիսի լուծումները ավելի շատ տեղ են գտնում, այսպես ասած, քաղաքական գործերի ժամանակ»,- նշում է փաստաբանը և հավելում, որ պատահական չէ, որ այս կարգավորումները քաղաքացիական դատավարության օրենսգրքում ուզում են ներդնել «Սասնա ծռեր» զինված խմբավորման դատավարությունների ժամանակահատվածում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել