2017 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով շարունակվեց ապացույցների հետազոտումը և հարցաքննվեց ամբաստանյալ Հ․ Մուրադյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:
Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց և հայտարարեց, որ վարույթն իրականացրած քննիչն սպառնացել է իրեն։ Կողմերը հարցեր ուղղեցին ամբաստանյալին, որից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ․ Սիրադեղյանը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանց և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների միջև առկա էին էական հակասություններ։ Միջնորդությունը բավարարվեց, իսկ ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալը պնդեց դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները։
Դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդը միջնորդեց հրապարակել նաև Գևորգ Խաչատրյանի հոր և հորեղբոր նախաքննական ցուցմունքները, սակայն, միջնորդությունը մերժվեց։ Ապա հետազոտվեցին առերես հարցաքննությունների և հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն տված փորձագետի հարցաքննության արձանագրությունները։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ