Վարչապետի հանձնարարականը՝ հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը։

Վարչապետը նշեց, որ 2018-ին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։

Վարչապետը հանձնարարեց արդարադատության նախարարին` ամփոփել և իրեն ներկայացնել առաջարկություններ համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների վերաբերյալ:

Հանձնարարվեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին` արդարադատության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիռ մարմինների կողմից հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների վերաբերյալ: Գործողությունների գրառման վերաբերյալ սահմանել հստակ վերահսկողություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել