«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամի վերաքննիչ բողոքի քննությունը կրկին հետաձգվեց

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նախագահությամբ Մանուշակ Պետրոսյանի պետք է շարունակվեր Սերյոժա Ստեփանյանի պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 327 հոդվածի 1-ին մասով: Սերյոժա Ստեփանյանն Արմավիրի մարզի կոմիսարիատում անցել է կցագրում և բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, սակայն, հանդիսանալով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ և պատճառաբանելով իր համոզմունքները, հրաժարվել է մեկնել ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալը և ամբաստանյալի պաշտպանը: Դատական նիստին չէր ներկայացել մեղադրողը, սակայն պատշաճ ձևով ծանուցվել է դատական նիստի և ժամանակի մասին:
Դատական նիստի ժամանակ դատարանը տեղեկացավ, որ գործով մեղադրող գտնվում է արձակուրդի մեջ: Ամբաստանյալի պաշտպանը հայտնեց, որ հնարավոր չէ անցկացնել դատական նիստի քննությունը, քանի որ իր կողմից միջնորդություն է ներկայացվելու և մեղադրողի ներկայությունը պարտադիր է: Այդ հանգամանքերը հաշվի առնելով` դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին ժամը 12.00-ին:
.
Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել