Անի Ներսիսյանին շնորհվել է ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 5-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության բյուջետային կառավարման եւ գնումների բաժնի գլխավոր մասնագետ Անի Ներսիսյանին շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել