Մահապարտի կողմից պայթյուն է եղել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում գտնվող արդարադատության պալատի շենքում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ մահացել են. այս մասին հայտնում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին:
Պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդ մահացել է, ևս 25-ը վիրավորվել: Այս մասին հայտնել է սիրիական «ՍԱՆԱ»գործակալությունը: Իսկ «Ալ Ջազիրայի» թղթակիցը, ով գտնվում է Թուրքիա-Սիրիա սահմանակից տարածքում, հաղորդել է, որ մահապարտը պայթեցրել է իրեն այն բանից հետո, երբ նրան մուտքի մոտ կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները:
Պայթյունը կատարվել է բանուկ ժամի՝ հնարավորինս մեծաթիվ զոհեր տալու նապտակով: