Պայթյուն Դամասկոսում. կա 25 զոհ, 25 վիրավոր

Մահապարտի կողմից պայթյուն է եղել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում գտնվող արդարադատության պալատի շենքում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ մահացել են. այս մասին հայտնում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին:

Պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդ մահացել է, ևս 25-ը վիրավորվել: Այս մասին հայտնել է սիրիական «ՍԱՆԱ»գործակալությունը: Իսկ «Ալ Ջազիրայի» թղթակիցը, ով գտնվում է Թուրքիա-Սիրիա սահմանակից տարածքում, հաղորդել է, որ  մահապարտը պայթեցրել է իրեն այն բանից հետո, երբ նրան մուտքի մոտ կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները:

Պայթյունը կատարվել է բանուկ ժամի՝ հնարավորինս մեծաթիվ զոհեր տալու նապտակով:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել